Եկատերինա Վարնավայի կտրուկ ոճափոխությունը շոկի է ենթարկել երկրպագուներին

Comedy Woman-ի աստղ Եկատերինա Վարնավան իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որը շոկի է ենթարկել երկրպագուներին։
Սեքսուալ շիկահերը հրաժարվել է երկար վարսերից ու դարձել է սևահեր։ Շատերը պնդում են, որ Եկատերինան որոշել է նման փոփոխության դիմել սիրելիի հետ բաժանումից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Քսենյա Սոբչակի յութուբյան «Զգուշացեք, Սոբչակ» շոուի ժամանակ, Վարնավան խոստովանել էր, որ բաժանվել է իր սիրեցյալից՝ Կոնստանտին Մյակինկովից, ում հետ արդեն 6 տարի է, ինչ հանդիպում էր։

«Ես և Կոնստանտին Սերգեևիչը բաժանվեցինք։ Ես հիմա մենակ եմ վարձակալում այս բնակարանը: Մենք բաժանվեցինք և անկախ նրանից, թե որքանով է դա սովորական հնչում, մենք շարունակում ենք մնալ հրաշալի հարաբերությունների մեջ: Մենք շփվում ենք, ընկերներ ենք, բայց եկել է մի շրջան, երբ ես և նա պետք է առաջ շարժվենք: Սա դավաճանության պահ չէ, չնայած այդ դեպքում բաժանվելը նույնիսկ ավելի հեշտ կլիներ: Հարսանիք այլևս չի լինի, դրա կաիրքը չկա։ Իսկ երեխաներ, հավանաբար ավելի շուտ պետք է ունենայինք, բայց այլևս ոչինչ փոխել չես կարող: Պարզապես, ինչ-որ պահի կրքոտ հարաբերությունները կամաց-կամաց վերածվեցին բարեկամական հարաբերությունների»,- խոստովանել էր Վարնավան։