Ինչպե՞ս են անցկացրել հանգստյան օրերը Մարինկա Խաչատրյանն ու իր սիրելին

Կարանտինային ռեժիմի ընթացքում դժվար է դարձել հետաքրքիր անցկացնել ժամանցն ու վայելել հանգստյան օրերը, չէ՞ որ հավաքույթներն ու խնջույքներն արգելված են։ Սակայն շատերի համար բավական է տեսնել միայն մեկ մարդու, ում շնորհիվ հիասքանչ կլինի օրվա ողջ շարունակությունը։
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հանգստյան օրերն անցկացրել է իր սիրեցյալի հետ։ Սիրահարները վայելել են ուրախ ժամանցն ու ինստագրամյան էջում կիսվել են ջերմ, ռոմանտիկ լուսանկարներով։
Երկրպագուներին անչափ դուր են եկել զույգի լուսանկարները, որոնց մեկնաբանությունները մի քանի րոպեի ընթաքում հեղեղվել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։