Իրինա Շեյքը՝ առանց դիմահարդարման․ երկրպագուները նման արդյունքի չէին սպասում

Ռուսական ծագմամբ սուպերմոդել Իրինա Շեյքն ինստագրամյան իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել, որը հիացրել է երկրպագուներին։ Լուսանկարում 34-ամյա մոդելը առանց շպարի է և թաց վարսերով։
Նշենք, որ ավելի վաղ պարզ դարձավ, որ Իրինա Շեյքը որոշել է հրաժարվել կոսմետիկայից և շեշտը դնելով բնականոնության վրա` մասնակցել է A Common Thread բարեգործական նախաձեռնությանը:
Իրինան դարձել է այս նախաձեռնության դեսպանը:
Շեյքը արդեն մի քանի շաբաթ է կիսվում է առանց դիմահարդարման լուսանկարներով։ Աստղի յուրաքանչյուր նոր լուսանկար հետևորդների ու երկրպագուների կողմից ստանում է բազմաթիվ լայքեր և հիացական մեկնաբանություններ։