Սերենա Ուիլյամսը տեսանյութ է հրապարակել, որտեղ դստեր համար երգ է կատարում և պարում է նրա հետ (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իր Ինստագրամում դստեր՝ Օլիմպիա մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարել, որտեղ թենիսիստուհին և Օլիմպիան «Գեղեցկուհին և հրեշը» գլխավոր հերոսուհի Բելի զգեստներով են։

«Մշտապես զբաղված եմ»,- տեսանյութին կից գրել է Ուիլյամսը։

Տեսանյութում հայտնի թենիսիստուհին դստեր համար կատարում է մուլտֆիլմից հայտնի երգը և սենյակով մեկ պարում նրա հետ։

Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: