Սիրուն Մինասը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել

Օրեր առաջ պլաստիկ վիրաբույժ և Women’s Club հումորային նախագծի անդամ Սիրուն Մինասը խոստովանել է, որ շուտով մայրիկ է դառնալու։
Այս խոստովանությունից հետո նա հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում լուսանկարներով՝ ներկայացնելով իր գեղեցիկ կարգավիճակը։
Ժամեր առաջ նա հրապարակել է նոր լուսանկար մայրիկի հետ, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։
«Մամաներով»,- մակագրել է լուսանկարը Սիրունը։
Նշենք, որ Սիրուն Միանասն իր ամուսնու հետ այս օրերին ճամփորդում էր Հայաստանի գեղատեսիլ վայրերով և կիսվում էր ինստագրամյան հետևորդների հետ հետաքրքիր տեսանյութերով ու լուսանկարներով։