Քանյե Ուեսթը որոշել է գեղեցկության և խնամքի միջոցներ արտադրել՝ մրցակցության մեջ մտնելով Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջենենրի բրենդների հետ (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթն իր Yeezy ապրանքանիշի հագուստի և սպորտային կոշիկների հավաքածուներին կավելացնի նաև գեղեցկության և մաշկի խնամքի միջոցները։

TMZ-ն հայտնում է, որ 43-ամյա ռեփեր-դիզայներն իրավաբանական փաստաթղթեր է ներկայացրել կոսմետիկայի, դեմքի դիմակների, սափրվելու քսուքների, հոտազերծիչ միջոցների, արոմաթերապևտիկ բարձերի և այլ կոսմետիկ և խնամքի միջոցների արտադրության համար։

Ինչպես գրում է աղբյուրը, շուկայում Քանյեի խնամքի միջոցները Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջենների խնամքի միջոցների անմիջական մրցակիցները կդառնան։

39-ամյա Քիմը 2017 թվականին հիմնել է KKW Beauty-ն և KKW Fragrance-ը, որոնք վաճառվում են Ulta և Sephora խանութներում:

22-ամյա Քայլին Kylie Cosmetics-ը հիմնել է 2015 թվականին, իսկ Kylie Skin-ը՝ 2019 թվականին։