«Արթնացել ենք վայրի արևմուտքում»․ Քայլի Ջենները 2-ամյա դստեր հետ լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները 2-ամյա դստեր՝ Սթորմի Ուեբսթերի հետ լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։

Երկուշաբթի Ինստագրամում հրապարակած լուսանկարներում ռեալիթի շոուի 22-ամյա աստղը դստեր հետ կապույտ հագուստ և կովբոյական կոշիկներ է կրում։

«Արթնացել ենք վայրի, վայրի արևմուտքում»,- լուսանկարներին կից գրել է Քայլին, որտեղ կրում է կապույտ պիջակ, համապատասխան տաբատ և նարնջագույն երկարաճիտ կաշվե կոշիկներ։

Դիմահարդարման մագնատն իր տեսքն ամբողջացրել է դիմահարդարմամբ և աքսեսուարներով՝ կրելով ականջօղեր և արևային ակնոց։

Լուսանկարում 2-ամյա Սթորմին կրում է կապույտ զգեստ և շագանակագույն կովբոյական կոշիկներ։