«Ինձ համար հարս-սկեսուր հարաբերությունները միշտ անծանոթ են եղել»․ Լիլուն պատմել է սկեսրոջ հետ հարաբերությունների մասին ու շնորհավորել նրա ծննդյան օրը

Լիլուն իր երկրպագուների հետ կիսվել է լուսանկարներով ու դրան կից գրառում կատարել։ Ամերիկաբնակ երգչուհին, ով սպասում է իր երկրորդ բալիկին շատ երջանիկ է ու չի թաքցնում իր հույզերը երկրպագուներից։ Լիլուն այսօր շնորհավրել է սկեսրոջ ծննդյան օրն ու գրել․

«Գիտեք, ինձ համար հարս-սկեսուր հարաբերությունները միշտ անծանոթ են եղել, ու միշտ մտածել եմ՝ ոնց են ստեղծվում այդ հարաբերությունները ուրիշ ընտանիքներում: Հիմա, երբ ես էլ հարսի կարգավիճակում եմ, կարող եմ վստահ ասել, որ մեր հարաբերությունները լրիվ այլ են և սա պարզապես խոսքեր չեն: Մամ, շնորհավոր ծնունդդ։ Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ գրկաբաց և մեծ սրտով ընդունեցիր քո ընտանիք: Ես ինձ երբեք խորթ չեմ զգացել իմ նորաստեղծ ընտանիքում քո բարի, դրական և ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Ուզում եմ շատ աղջիկներ իրենց սկսեուրներին իրենց մոր պես ընդունեն, սիրեն և հարգեն: Մամ ջան, իսկ մեր օրինակը մյուսների համար թող վարակիչ լինի: Սիրում եմ քեզ շատ»։