Հայտնի մոդել Ռուբինա Խանզադյանը սկսել է համագործակցել Քիմ Քարդաշյանի հետ (լուսանկար)

Հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը, ով հայտնի է Ռուբիա Դայան կեղծանվամբ, մեծ ճանաչում ձեռք բերեց՝ Victoria’s Secret ապրանքանիշի հետ իր համագործակցության շնորհիվ։
Ժամեր առաջ գեղեցկուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, ինչից պարզ է դարձել, որ վերջինս սկսել է համագորածակցել մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։
Երկրպագուների հետ Ռուբինան կիսվել է Skims ապրանքանիշի գովազդային արշավի լուսանկարով։ Ամենայն հավանականությամբ, լուսանկարները շուտով կհայտնվեն Skims-ի պաշտոնական էջում։
Ռուբինան գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է, և թեև 2 տարեկանից Հայաստանում չի բնակվել, լավ է տիրապետում հայերենին: Նա նաև հագուստի սեփական ապրանքանիշն ունի՝ Rubina Dylan։