Ուիլ Սմիթը հանդես կգա ռեժիսոր Անտուան Ֆուկուայի՝ ստրկատիրության մասին պատմող դրամայում

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը հանդես կգա ռեժիսոր Անտուան Ֆուկուայի՝ ստրկատիրության մասին պատմող պատմական դրամայում, գրում է Deadline-ը:

«Ազատագրում» վերնագրով ֆիլմում Սմիթը կմարմնավորի Փիթեր անունով ստրուկին։

Ֆիլմի հիմքում ընկած է Ուիլամ Կոլաժի սցենարը՝ Փիթեր անունով ստրուկի փախուստի մասին, որը 1860-ական թվականներին ազատության հասնելու համար ստիպված է լինում մի շարք փորձությունների միջով անցնել։ Այն հիմնված է իրական պատմության վրա։

Deadline-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը հայտնել է, որ թեև ֆիլմի թեման ծանր է, բայց այդ պատմությունն իր համար մեծ նշանակություն ունի։

«Մենք չենք կարող ուղղել անցյալը, սակայն կարող ենք հիշեցնել այն մարդկանց, և ես կարծում եմ՝ մենք դա պետք է անենք պատշաճ կերպով»,- ասել է նա։

Ֆուկուան հավելել է, որ հիացած է Սմիթի հետ համագործակցությամբ։