«Չինգա Չունգ»․ Վահե Զիրոյանի և Իննա Խոջամիրյանի՝ արկածներով լի նոր նախագիծը

«Իմ ամենասիրելի հետևորդներ, անասելի մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ազդարարում ենք իմ և Վահե Զիրոյանի նոր, ժամանցային, ճամփորդական, պոզիԾիվ blog/vlog-ի մեկնարկը, որի նկարահանումներն արդեն 1 ամիս է ընթացքի մեջ են»,- իր ինստագրամյան էջում հայտնել է Իննա Խոջամիրյանը՝ կիսվելով տեսանյութով:
«Չինգա Չունգ» հումորային, ճամփորդական նախագծում դերասանները խելահեղ քայլերի են դիմում՝ գնալով արկածների հետևից։ Տեսանյութի վերջում երևում է, որ արկածախնդրության պատճառով Իննա Խոջամկիրյանը հայտնվել է հիվանդանոցում։
Երկրպագուները անհամբերությամբ սպասում են նոր նախագծի առաջին հաղորդմանը։