Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձն ու Հայաստանում արված արխիվային լուսանկար հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում շնորհավորական գրառում է արել ավագ դստեր՝ Նորթի ծննդյան 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Շնորհավոր 7-րդ տարեդարձդ, իմ առաջնեկ Նորթ: Չեմ կարողանում հավատալ, որ արդեն 7 տարեկան ես: Ուղղակի խենթանալ կարելի է՝ մտածելով, թե որքան արագ է թռչում ժամանակը: Դու այն ամենն ես, ինչի մասին ես երազել եմ և դեռ ավելին»,-գրել է հայազգի աստղը՝ ընդգծելով, որ անսահման է սիրում աղջկան:

Հատկանշական է, որ շնորհավորական գրառմանը կից Քարդաշյանը հրապարակել է անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ արված գեղեցիկ լուսանկարներից մեկը, որում ինքն ու Նորթը կրում են ավանդական հայկական զարդեր:

Նշենք, որ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա: