«Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է․ հայտնի են նոր ամսաթիվն ու մանրամասները

Ամենամյան «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2021 թվականի ապրիլին, այլ ոչ փետրվարին, ինչպես նախատեսված էր: Ինչպես հայտնել է Ամերիկյան կինոակադեմիան՝ պատճառը կորոնավիրուսի ազդեցությունն է կինոարդյունաբերության վրա։

Միջոցառումը հետաձգվել է ու փետրվարի 28-ից տեղափոխվել ապրիլի 25-ին: Իսկ առաջադրվող մասնակիցների անունները հայտնի կդառնան միայն մարտի 15-ին: Կինոակադեմիան հույս է հայտնել, որ ժամկետի երկարացումը հնարավորություն կտա կինոռեժիսորներին թողարկել իրենց ֆիլմերը և մասնակցել մրցանակաբաշխությանը։ «Օսկար»-ի պատմության մեջ մրցանակաբաշխությունը հետաձգվել է երեք անգամ՝ 1938 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով, 1968-ին՝ Մարտին Լյութեր Քինգի սպանության և 1981-ին՝ նախագահ Ռեյգանի սպանության պատճառով: