Անահիտ Սիմոնյանը ներկայացրել է իր մոդելավորած պաշտպանիչ դիմակների նոր տարբերակը

Օրեր առաջ Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան էջում ներկայացրեց իր բրենդի թողարկած առաջին, նորաձև, պաշտպանիչ դիմակը, որի դիզայնն անչափ դուր եկավ երկրպագուներին։
Գեղեցիկ դիմակը պատված էր հայկական զարդանախշերով։
Այժմ Անահիտը ներկայացրել է պաշտպանիչ դիմակների ևս մեկ տարբերակ։
«Նախկինում, երբ չկային սոցիալական ցանցեր, ամենակարևոր նորությունները մենք կարող էինք իմանալ միայն թերթերի միջոցով։ Այդ իսկ պատճառով մեր երկրորդ look-ը կապված է Հայկական թերթի հետ»,- լուսանկարին կից գրել է Աանահիտը։
Նա նաև իր երկրպագուներին հայտնել է, որ կլինեն դիմակների ևս մի քանի տարբերակներ։