«Ատելությունը ատելություն է ծնում: Սերը՝ սեր»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ սելֆի է հրապարակել, որում նրա գրկին փոքրիկ երեխա է։ Դերասանուհին ինստագրամյան հրապարակմանը կից գրել է․

«Մաքուր էջեր է պետք ունենալ, որպեսզի դրանք լցնես սիրով ու հոգատարությամբ: Ատելությունը ատելություն է ծնում: Սերը՝ սեր: Աշխարհի սերը երեխաներն են, քանի դեռ մեծերի «աշխարհը» չի խզբզել մաքուր էջերը նրանց: Մաքրության պակաս կա ու մաքուր էջերի, որ սիրով լցնենք»: