Գոհար Ավետիսյանի կտրուկ ոճափոխությունը

Երգչուհի, դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայանալով երկրպագուներին վարդագույն վարսերով։ Ինստագրամյան հետևորդներին զարմացրել է նրա կտրուկ ոճափոխությունը։ Գոհարն լուսանկարին կից նաև գրառում է արել՝ պատմելով, թե կարանտինային պայմաններում ինչ վիճակում է գտնվում իր բիզնեսը։
«Սկսեմ նրանից, որ ես ունեմ դիմահարդարման 11 տարվա փորձ։ Եվ այնպիսի իրավիճակ, ինչպիսին հիմա է, աշխահում դեռ երբեք չի եղել։ Իմ գեղեցկության սրահը գտնվում է Մոսկվայում, և այնտեղ աշխատող 50 աշխատակիցները ձեզ կպատմեն, թե ինչպիսի վիճակ է մեր ոլորտում այսօր։
Այպիսով, մեկ շաբաթ առաջ ՝ 3 ամիս ինքնամեկուսացումից հետո, գեղեցկության սրահները գործելու իրավունք ստացան իր գրառման մեջ պատմում է Գոհարն ու նշում, որ ամենից քիչ տուժել են վարսահարդարները, որոնց աշխատանքն ավելի է շատացել։
Ավետիսյանը նաև նկատում է, որ աշխատանքի պակաս չեն զգում նաև մատնահարդարները, սական նա նշում է, որ դիմահարդարները անելու բացարձակ ոչինչ չունեն։
Դրա պատճառը, իհարկե, այն է, որ երկրում արգելված են խնջույքներն ու հավաքույթները։ Գոհարը լիահույս է, որ կարճ ժամանակ անց այս դժվարությունները կանցնեն։