«Հանկարծ հանդիպում ես մեկին ու ․․․» ․Թամարա Գևորգյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Թամարա Գևորգյանը հետևորդների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով, որտեղ հանդես է եկել նուրբ ու գեղեցիկ կկերպարում։
Լուսանկարներին կից Թամարան գրառում է կատարել՝ մեջբերելով հատված «Խցանում» վեպից․ «Կյանքն այսպիսի բան է` թվում է, թե ամբողջական ես: Հանկարծ հանդիպում ես մեկին ու ամեն ինչդ դառնում է կիսատ` ժպիտդ, հույսերդ, անհամբերությունդ, կրքերդ, շնչառությունդ: Միայն նրա հետ կլրանա այդ կիսատությունը: Պատահում է նաև` հանդիպում ես մեկին ու հանկարծ հասկանում ես` նույնիսկ Աստծուն պետք է սկսել զրոյից»։