Մահացել է TST խմբի 28-ամյա մասնակիցը

Ժամեր առաջ հարավկորեական լրատվամիջոցները հայտնեցին TST խմբի 28-ամյա մասնակցի՝ Քիմ Չժոն Հվանի մահվան մասին։ Երիտասարդն առավել հայտնի էր Յոհան մականվամբ։
Երգչի մահվան պատճառը մինչ օրս հայտնի չէ․ ինսայդերի հավաստմամբ՝ սկսվել է հետաքննություն, ինչի արդյունքները պարզ կլինեն միայն ամիսներ անց։
Յոհանն իր երաժշտական կարիերան սկսել է դեռ 2015 թվականից։ Այդ ժամանակ երգիչը համարվում էր NOM խմբի անդամ, սակայն ինչ-ինչ պատճառներով Յոհանը լքեց խումբը՝ միանալով TST-ին։

Վիճակագրության համաձայն՝ վերջին շրջանում երիտասարդ կորեացի արտիստների մահվան դեպքերը գնալով աճ են գրանցում։
Արտիստները հիմնականում ինքնակամ են կյանքից հեռանում ՝ դիմելով ինքնասպանության․ դրա պատճառը պրոդյուսերների կողմից սահմանված խիստ օրակարգն է, դիետաները, շատ ժամանակ նրանց անգամ արգելվում է օգտվել կապի միջոցներից։