«Մեկուսացումն իր ճշգրտումներն է կատարում»․ Ելիզավետա Բոյարսկայան վերաարժևորել է կյանքը

Ելիզավետա Բոյարսկայան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում կատարել կարանտինի կատարած փոփոխությունների մասին ու ակնարկել, որ պետք է գնահատել մանրուքները։ Դերասանուհին նշել է․

«Մեկ ամիս քաղաքում չէի եղել: Այստեղ մարդիկ կան: Ես հասցրեցի անել բոլոր գործերը, բայց վերադառնալու ճանապարհին նաև կանգ առա սրճարանի մոտ և մի բաժակ սուրճ գնեցի: Ես երբեք չէի մտածի, որ ինձ համար սա կարող է լինել անհավանական արկածային և իրադարձություն, պարզապես Դիսնեյլենդ: Մեկուսացումն իր ճշգրտումներն է կատարում»։