Ռեփեր Scarface-ը՝ կորոնավիրուսով վարակվելու և ծանր հետևանքների մասին

Scarface մականվամբ ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Բրեդ Տերենս Ջորդանը, ով վերջերս հայտնեց իր երկրպագուներին, որ վարակվել է կորոնավիրուսով, այժմ լուրջ խնդիրներ ունի երիկամների հետ կապված, որոնք առաջացել են վիրուսի հետևանքով։
Նշենք, որ երաժիշտը նաև տառապում է ասթմայով, ինչն էլ ավելի է բարդացնում նրա վիճակը։
Հիվանդանոցում անցկացնելով 3 շաբաթ՝ Scarface-ը կարծում էր, որ կմահանա։

Լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում ռեփերն ասել է․ «COVID-19-ը սկզբում հարձակվեց թոքերիս, ապա երիկամներիս վրա։ Հիմա թոքերս արդեն լավ վիճակում են գտնվում, բայց երիկամներս այդպես էլ չեն վերականգնվել։ Համի ու հոտի զգացումը մինչև վերջ չի վերականագնվել։ Բայց ես ուրախ եմ, որ ողջ եմ մնացել»։