Էնն Հեթուեյը, Ռոբերտ դե Նիրոն և Քեյթ Բլանշետը հանդես կգան Armageddon Time ֆիլմում

Հոլիվուդյան դերասաններ Էնն Հեթուեյը և Ռոբերտ դե Նիրոն կմիանան Armageddon Time ֆիլմի դերասանական կազմին, գրում է Daily Mail-ը։

Armageddon Time ֆիլմում ավելի վաղ հաստատվել էր «Օսկար» մրցանակի դափնեկիր Քեյթ Բլանշեթի դերակատարումը։

Deadline-ի տվյալներով՝ ֆիլմն այժմ կարող է «պարծենալ դերասանական կազմով», որոնց թվում են՝ Էնն Հեթուեյն ու Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև լեգենդար դերասան Դոնալդ Սազերլենդը և «Աստղային պատերազմներից» հայտնի Օսկար Այզեքը։

Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Ջեյմս Գրեյն է․ ֆիլմի պատմության հիմքում 1980-ականներին Գրեյի մանկությունն է։