«Հավատարիմ մնացեք ձեր սեփական մտքին»․ Մադոննա Հարությունյանի նոր լուսանկարները

Մոդել, ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով անձնական նոր լուսանկարները։

Ինստագրամյան կադրերում Մադոննան, ինչպես միշտ, ներկայացել է ինքնատիպ և նորաոճ կերպարներով՝ անտարբեր չթողնելով իր հետևորդներին և երկրպագուներին։

«Հավատարիմ մնացեք ձեր սեփական մտքին»,- լուսանկարներից մեկին կից գրել է Մադոննա Հարությունյանը։
«Ընդգծված գեղեցկություն», «Ձեր անունը ձեզ շատ է սազում», «Գեղեցկուհի․․․ Եվ նրա մեջ միստիկ մի բան կա …»,- գրել են ոճաբանի ինստագրամյան հետևորդները։