Թուրքական պարբերականը Զելենսկուն «ամուսնացրել» է Վերա Բրեժնևայի հետ - Showbiz.am

Թուրքական պարբերականը Զելենսկուն «ամուսնացրել» է Վերա Բրեժնևայի հետ

By

Թուրքական հայտնի Hurriyet պարբերականն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սխալմամբ «ամուսնացրել է» դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքական պարբերականն Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի` կորոնավիրուսով վարակվելու մասին հոդվածում տեղադրել է «Ութ լավագույն ժամադրություն» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին ֆիլմում իր կնոջ դերը խաղացած Վերա Բրեժնևայի հետ է:

Հոդվածը լույս է տեսել հունիսի 17-ին, որում ավելի ուշ փոխել են նկարը պարբերականի և՛ առցանց, և՛ տպագիր տարբերակում:

Հավելենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Ուկրաինայի առաջին տիկինն իրեն լավ է զգում և հիվանդության ոչ մի ախտանիշ չունի: Նա մեկուսացվել է ընտանիքի անդամներից:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Կարին Տոնոյանի որդին` Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ...
Ավելին