Վիկտորյա Բոնյան չափն անցել է լուսանկարը ֆոտոշոփելիս

Հոլիվուդյան շատ աստղեր խուսափում են ներկայանալ հանրությանն առանց դիմահարդարման և սոցիալական կայքերի իրենց էջերում մշտապես ֆոտոշոփում են լուսանկարները՝ երկրպագուներին չհիասթափեցնելու համար։ Սակայն շատ ժամանակ նրանք չափն անցնում են։
Իր ինստագրամյան էջում Վիկտորյա Բոնյան կիսվել է ֆոտոշոփված լուսանկարով, որը զայրացրել է երկրպագուներին։ Վիկտորյան որոշել է ֆոտոշոփել 2019 թվականին` Կաննի կինոփառատոնի ընթացքում արված լուսանկարը։
Երկրպագուները գտել են լուսանկարի չֆոտոշոփված տարբերակը, որից երևում է, որ Վիկտորյան ոչ միայն փոքրիկ շտկումներ է կատարել այլ փոխել է կազմվածքը, վարսերի գույնը, շուրթերի ծավալը և այլն։