Երկու օգտակար ու համեղ ըմպելիքի բաղադրատոմս առավոտյան թարմանալու և առույգանալու համար

Առավոտյան թարմանալու և առույգանալու համար մարդիկ սովորաբար թեյ կամ սուրճ են խմում, քանի որ այս բուրավետ ըմպելիքներում պարունակվող կոֆեինն էներգիա է հաղորդում, թարմացնում է և բարձրացնում է աշխատունակությունը։ Սակայն դրանք միակ ըմպելիքները չեն, որոնք օժտված են նման հատկություններով, քանի որ կան նաև թարմացնող այլ ըմպելիքներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում թեյին կամ սուրճին։

Aif.ru կայքը ներկայացրել է երկու համեղ ըմպելիքի բաղադրատոմս, որոնք էներգիա կհաղորդեն և կօգնեն շատ արագ առույգանալ։ Ավելին` այս ըմպելիքները ոչ միայն համեղ են ու թարմացնող, այլև շատ օգտակար, քանի որ պատրաստվում են անչափ առողջարար բաղադրիչներից։

  • Մեկ թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մի փոքր թրմել, այնուհետև 10 րոպե եփել թույլ կրակի վրա։ Լցնել եփուկը թերմոսի մեջ, թրմել ևս կես ժամ, այնուհետև քաղցրացնել մեղրով ու խմել։
  • Դարչնի մեկ ձողիկը մանրացնել ու լցնել թերմոսի մեջ, ավելացնել մեկ լիտր եռման ջուր ու թրմել կես ժամ։ Պատրաստի ըմպելիքին ավելացնել մի փոքր մեղր ու մի շերտ կիտրոն, լավ խառնել ու խմել։