Էվելինա Բլյոդանսը ֆիլմի անկողնային տեսարանի ժամանակ վնասել է ոտքը (տեսանյութ)

Ռուս դերասանուհի Էվելինա Բլյոդանսը իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ պատմել է երկրպագուներին, որ ֆիլմի անկողնային տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում վնասել է ոտքը։
«Դե ինչ, մի քիչ տուժել եմ»,- տեսանյութում ասում է Էվելինան ու հավելում,- «Այնպես որ այսօր գեղեցիկ ոտքերը կլինեն վնասված, բայց պատահում է․․․»։

Անհանգստացած երկրպագուները միանգամից գրոհել են գեղեցկուհու ինստագրամյան էջը հարցերով ու խորհուրդներով։ Ինստագրամյան հետևորդները նաև սկսել են հետաքրքրվել, թե ինչ ֆիլմում է նկարահանվում Բլյոդանսը, սակայն դերասանուհին անպատասխան է թողել նրանց հարցերը։