Ինչպե՞ս է օգտագործում Նազենի Հովհաննիսյանն իր ազատ ժամանակն ու ի՞նչ երազանք է իրականացրել

Նազենի Հովհաննիսյանը տնային մեկուսացման ժամանակն իզուր չի վատնում։ Դերասանուհին նոր հմտություններ է ձեռք բերում։ Նազենին իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Հետաքրքիր ժամանակներ են այս «մեկուսացման» կամ թվացյալ պասիվացման ժամանակները, երազանքներս քիչ-քիչ ի կատար եմ ածում՝ անգործությունից հուսահատվելու փոխարեն:
Վերջին անգամ ինքնագնաց նստել էի շատ փոքր ժամանակ՝ դեղին ձողով էր ու մեխանիկական, բայց դե ես էլ շատ վատ քշող։ Իսկ հիմա քամիներին գրկեցի ու վայելեցի այս սամոկատ-ինքնագնացը։ Վերադարձա մանկություն ու վայելեցի արագությունը՝ թոքերս լցնելով թթվածնով: Մնաց հեծանիվը սովորեմ, դու՞ք ինչ եք սիրում վարել…
Հ.Գ. Ահավոր հաճելի էր երթի ընթացքում տեսնել հեծանվավար աղջիկների ու երեխաների։ Զբոսնող ընտանիքների… Աշխարհի սիրուն բանն է ընտանիքը։ Դե, իսկ Համալիրի գեղեցիկ ճակատային բարձրաքանդակի մասին էլ չասեմ»։