Կիանու Րիվզը պատրաստ է հանդիպել կանանց հետ մեծ գումարի դիմաց

55-ամյա Կիանու Րիվզն ուրախալի լուր է հայտնել՝ ասելով, որ այժմ յուրաքանչյուր երկրպագու կարող է անձամբ իր հետ հանդիպել։
Ցանկացողները աճուրդին մասնակցելուց և հաղթելուց հետո կկարողանան հանդիպել ու մի քանի րոպե անցկացնել իրենց կուռքի հետ։
Իհարկե, այդ հաճույքը բավականին թանկ արժե։

Կիանուի հետ ժամադրության սկզբնական արժեքը 16 300 դոլար է։ Այդքան էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ ժամադրությունը տևելու է ընդամնեը 15 րոպե։
Այս ամենից կուտակված գումարը դերասանը պատրաստվում է տրամադրել բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմամբ։
Նշենք, որ Կիանուն սիրեցյալ ունի․46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտը դերասանի սիրտը գրավել է 10 տարի առաջ և մինչ օրս նրա կողքին է։