Համացանցում մեծ տարածում է գտել Շերի՝ 1991-ին տված հարցազրույցի տեսանյութը․ երգչուհին վատաբանում է Մադոննային

Համացանցում աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկի՝ երգչուհի Շերի՝ 1991-ին տված հարցազրույցի տեսանյութը, որտեղ երգչուհին վատաբանում է ամերիկացի երգչուհի Մադոննային, մեծ տարածում է գտել օգտատերերի շրջանում, գրում է Daily Mail-ը։

BBC Archive-ը չորեքշաբթի Թվիթերում հապարակել է 1991թ.-ին նկարահանված հարցազրույցից հատված՝ «1991 թվականին՝ այս օրը։ Շերը Վոգանի հետ հարցազրույցում վատաբանում է Մադոննային» վերնագրով։

Տեսահոլովակում 74-ամյա Շերը Մադոննայի մասին խոսելիս ասում է, որ նա «գեղեցիկ չէ» և «անհավանական տաղանդ չունի»։

Հաղորդավարի այն պնդմանը, որ Շերը, կարծես, Մադոննայի «երկրպագուն չէ», երգչուհին հայտնում է, որ նրա խոսքերը չափազանցություն են։

«Նա չափազանց ստեղծագործ է, բայց ոչ աներևակայելի տաղանդավոր, բացի այդ, գեղեցիկ չէ և կոպիտ է»,- ասել է երգչուհին՝ հավելելով․ «Ես նրա դեմ ոչինչ չունեմ, ես հարգում եմ, որ նա որոշել է գնալ ավելի հեռուն, քան պետք է։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա պատրաստ է անել այն, ինչ ուզում է»։

2018 թվականին The Ellen DeGeneres Show շոուի ժամանակ երգչուհին, պատասխանելով այն հարցին, թե ում հետ կցանկանար համագործակցել, ասել էր․ «Ադելի, Փինքի և ոչ Մադոննայի»։