Մահացել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի աստղը

The Guardian լրատվամիջոցը հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Իեն Հոլմը, ով մեծ ճանաչում ձեռք բերեց «Մատանիների տիրակալը» ֆիլմում նկարահանվելուց հետո։
Դերասանի ընտանիքին ցավակցել են ֆիլմի գրեթե բոլոր դերասանները՝ իրենց ինստագրամյան էջում հրապարակելով գործընկերոջ լուսանկարը։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Իեն Հոլմը «BAFTA» և թատերական «Թոնի» մրցանակների դափնեկիր է։
Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Հինգերորդ տարր», «Դժոխքից» և «Օտարը», ինչպես նաև Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմերը, որոնցում Իեն Հոլմը մարմնավորել է Բիլբո Բեգենսի կերպարը։