Մահացել է 103-ամյա երգչուհի Վերա Լինը

Բրիտանացի երգչուհի Վերա Լինը, որի We’ll Meet Again երգը դարձել է հույսի խորհրդանիշ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, մահացել է 103 տարեկան հասակում, հունիսի 18-ին:

Այդ մասին հայտնում է Radio Times-ը՝ հղում անելով Լինի ընտանիքին: «Ընտանիքը վշտով հայտնում է Բրիտանիայի ամենասիրված արտիստներից մեկի մահվան մասին»,- ասում են հարազատները պաշտոնական հաղորդագրության մեջ:

2001 թվականին Վերա Լինը ստեղծել է երեխաների բարեգործական հիմնադրամ: Հարցազրույցում նա հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն հիշեն իր բարեգործության համար, և ոչ թե այն երգերի համար, որոնք նա կատարում էր ռմբակոծումներից բրիտանական ապաստարաններում պատսպարվածների համար: