Մերի Ներսիսյանը կիսվել է իր մտահոգությամբ․ հաղորդավարուհու գրառումը

Մերի Ներսիսյանը Սևանա լճի ափին արված նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում ու դրան կից գրառում է կատարել․

«Ապացուցված է՝ ջուրը լսում է ու կլանում լսածը: Ահա թե ինչու են ասում՝ վատ երազդ պատմիր ջրին, կտանի:
Սիրելի ջուր… Երազ եմ տեսել… Իմ տանն էի, շուրջս միայն ծանոթ դեմքեր էին, շատ-շատ մարդիկ, բայց… Ես վախենում էի, շփոթված էի… Բոլորը գոռում էին, հայհոյում, մեղադրում էին իրար, աստվածացնում, քծնում, շողոքորթում, մատնում, դավաճանում, վարկաբեկում, դատապարտում:
Սիրելի ջուր… դու ոչինչ չես կարող անել՝ ես խաբել եմ քեզ… Դա երազ չէր… Դա մեր իրականությունն է, տունն էլ՝ հայրենիքը: Թեև ո՞վ քեզից լավ գիտի, թե ինչպես կարող է մարդն օգտագործել, սպառել, կեղտոտել ու նույնիսկ մեկ վայրկյան չմտածել հետևանքների մասին:
Սիրելի ջուր, ո՞ւմ ես դու պատմում մարդկանց աշխարհի մասին քո սարսափ երազները»։