Տեսահոլովակի պրեմիերա․ MARUV՝«I Want You»

Ռուս երգչուհի MARUV-ը երկրպագուների դատին է ներկայացրել իր նոր երգը, որը ձայնագրվել է երաժիշտ Boosin-ի հետ համատեղ:
Լրագրողների հետ զրույցում արտիստը պատմել է․ «Որոշ երգեր կան, որոնք ավելի լավ է թողարկել աշնանը կամ գարնանը, որոշներն էլ ձմռանը, քանզի այդ երգերն ունեն որոշակի տրամադրություն։ Այս երգը ստեղծված է հենց ամռան համար։ Եկել է «I Want You»-ի ժամանակը»։
Սեքսուալ տեսարաններով համարձակ տեսահոլովակն արդեն հասանելի է MARUV-ի յութուբյան ալիքում։