Տիմատիի ու որդու նոր տեսանյութը և փոքրիկի առաջին սանրվածքը

Տիմատիի ու Անաստասիա Րեշետովայի որդին՝ Ռատմիրը երկար ամիսների տնային մեկուսացումից հետո, վերջապես ծնողների հետ դուրս է եկել տնից ու իր կյանքում առաջին անգամ այցելել վարսահարդարման սրահ։ Անաստասիան իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում Տիմատին գրկել է որդուն, իսկ այդ ընթացքում վարսահարդարը կտրում է Ռատմիրի մազերը։ Անաստասիան հրապարակմանը կից գրել է․

«Պատկերացնու՞մ եք, թե ինչ է նշանակում փոքիկ մարդու համար մի քանի ամսվա դադարից հետո առաջին անգամ դուրս գալ մեծ աշխարհ: Շատ նոր դեմքեր, աղմուկ և քեզ պահում են, որպեսզի սափրեն գլուխդ ինչ-որ աղմկոտ սարքով։ Բարեբախտաբար, Ռատմիրը առաջին սանրվածքի սթրեսը կատարյալ կերպով հաղթահարեց։ Որոշել եմ նրան ավելի հաճախ մարդաշատ վայրեր տանել, որպեսզի սովորի իր շուրջը կատարվող անցուդարձին: Հայրս պատմել է ինձ, թե ինչպես էին նա և մայրիկս ինձ 2 ամիսական հասակում տանում իրենց հետ ցուցահանդեսների»։