Քրիստեն Ստյուարտը նոր ֆիմում կխաղա արքայադուստր Դիանայի դերը

Կինոռեժիսոր Պաբլո Լարրայնը չորս տարի առաջ կինոսերների դատին ներկայացրեց իր՝ «Ջեկի» ֆիլմը, որը Ժակլին Քեննեդու մասին էր։ Ֆիլմը մեծ հաջողություն բերեց ռեժիսորին ու սիրվեց հանդիսատեսի կողմից։
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Լարրայնը սկսել է աշխատել «Սպենսեր» ֆիլմի վրա, որը լինելու է արքայադուստր Դիանայի մասին։
Հայտնի է դարձել, որ գլխավոր դերը բաժին է հասել դերասանուհի Քրիստեն Ստյուարտին։

Ֆիլմը պատմելու է Ուելսի արքայադստեր ամուսնալուծության և կյանքի վերջին օրերի մասին։
«Մենք սովոր ենք, որ հեքիաթներում արքայազնը գտնում է արքայադստերը, ամուսնանում է նրա հետ ու արքայադուստրը դառնում է թագուհի։ Իսկ երբ նա հրաժարվում է լինել թագուհի, նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս»,- պատմում է ռեժիորը։
Խոսելով, թե ինչու է գլխավոր դերը բաժին հասել հենց Ստյուարտին՝ ռեժիսորը բացատրում է․ «Քրիստենը ժամանակի լավագույն դերասանուհիներից մեկն է։ Որպեսզի ֆիլմը ստացվի, մենք պետք է պահպանենք ֆիլմի մեջ որոշակի խորհրդավորություն, գաղտնիք՝ միաժամանակ ներկայացնելով և՛ փխրուն, և՛ ուժեղ կնոջ կերպար»։