«Երազանքների բարեմասնություններ»․ Ռիհաննայի նոր լուսանկարները սեքսուալ ներքնազգեստով

Բարբադոսյան երգչուհի Ռիհաննան նկարահանվել է կրքոտ ֆոտոշարքում: Նա ներկայացել է իր Savage x Fenty ապրանքանիշի նոր հավաքածուից վառ ժանյակավոր ներքնազգեստով։

Ռիհաննան, ինչ խոսք, գիտի, թե ինչպես է պետք սեքսուալ տեսք ունենալ, և, հետևաբար, ստեղծում է ներքնազգեստներ, որոնք կզարդարեն ցանկացած կնոջ: Երգչուհու գայթակղիչ ներքնազգեստի շարքը ներկայացվում է ինչպես սովորական, այնպես էլ plus-size չափսերով:

Հավաքածուի զարդը դարձել է գոտիով կանացի վարտիքը։ Լուսանկարիչը երգչուհուն նկարահանել է թիկունքից, այնպես որ նրա հետույքը կադրում կենտրոնական տեղ է զբաղեցրել։ Ներքնազգեստը կատարյալ կերպով համադրվում է նրա փարթամ բարեմասնությունների հետ, որոնց վրա էլ, ըստ էության, դրված է եղել շեշտը։

Հետևորդներին ևս անչափ դուր են եկել Ռիահաննայի նոր լուսանկարները։ «Այս լուսանկարների սեքսուալությունը գլխապտույտ է առաջացնում», «Ռումբ», «Քիմ Քարդաշյանը քեզնից այնքան է հեռու, որքան լուսնից», «Շատ սեքսուալ է», «Ամենագեղեցիկ», «Երազանքների բարեմասնություններ», «Դու խենթացնում ես»,- գրել են համացանցի օգտատերերը։