Արփի Գաբրիելյանի կլորացած փորիկով առաջին ֆոտոշարքը (լուսանկարներ)

Օրերս դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը պաշտոնապես հաստատեցին, որ սպասում են իրենց առաջնեկին, ամուսինները շուտով կհայտնեն նաև երեխայի սեռը։

Սիրված զույգը երեխայի ծնունդին ընդառաջ ներկայացրել է համատեղ ֆոտոշարք, որտեղ պարզ երևում է Արփիի գեղեցիկ կարգավիճակը։ Լուսանկարները հրապարակվել են Արփիի ու Միհրանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։

«Օրհնված»,- լուսանկարները մեկնաբանել են Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։