Պամելա Անդերսոնը նոր լուսանկարներ է հրապարակել՝ չթաքցնելով բարեմասնությունները

Ամերիկացի հայտնի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։ Աստղը լուսանկարները տեղադրել է Ինստագրամի իր էջում։

52-ամյա դերասանուհին լուսանկարվել է թափանցիկ պենյուարով, որը կրել է մերկ մարմնին։ Նկատելի է, որ Անդերսոնը «մոռացել է» կրծկալը։ Դերասանուհին լուսանկարները չի մեկնաբանել։

Նախորդ տարվա ամռանը «Մալիբու»-ի փրկարարները սերիալի աստղը լքել է սիրելիին՝ ֆրանսիական «Մարսել»-ի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիին։ Դերասանուհին նրան հրեշ է անվանել վերջին երկու տարիների ընթացքում դավաճանությունների պատճառով։ 2020թ.-ի սկզբին նա ամուսնացել է հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ, որի հետ ամուսնությունը 12 օր է տևել։