62-ամյա Դոլֆ Լունդգրենն ամուսնանում է 24-ամյա նորվեգացի ֆիթնեսի մարզչի հետ

Հայտնի դերասան Դոլֆ Լունդգրենը շուտով կլքի հոլիվուդյան ամուրիների ցանկը․ մի քանի օր առաջ դերասանը առաջարկություն է արել իր սիրելիին՝ Էմմա Կրոկդալին: Ո՞վ է այդ երջանիկը։ Եվ այսպես, գեղեցկուհին 24 տարեկան շիկահեր է, նա ծնունդով Նորվեգիայից է և աշխատում է որպես ֆիթնեսի մարզիչ:

Այն մասին, որ նրանք հանդիպում են, հայտնի է դարձել այս տարվա հունվարին։ Սոցցանցերի իր էջում Էմման համատեղ լուսանկար է տեղադրել «Ռոկի» և «Ունիվերսալ զինվոր» ֆիլմերի աստղի հետ, որի հետ էլ օգտագործել է սրտի տեսքով էմոջի։ Իսկ օրերս աղջիկը տեսախցիկի առջև հպարտորեն ցուցադրել է մատանին։ Ամեն ինչ տանում է հարսանիքի։

«Կսմթեք ինձ»,- լուսանկարը մեկնաբանել է Էմման: Ինչ խոսք, Դոլֆ Լունդգրենը նրա կողքին շատ գոհ տեսք ունի։