Անաստասիա Վոլոչկովան զայրացրել է օգտատերերին

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ինստագրամում Աստրախան կատարած այցից նոր լուսանկարներ է տեղադրել։

lenta.ru-ի հաղորդմամբ, լուսանկարներից մեկը զայրացրել է ռուսաստանցիներին։ Դրանում երևում է, որ Վոլոչկովան եկեղեցի է գնացել մերկացած կրծքով։ Նա խորը դեկոլտեով զգեստ է կրում, որի վրայից էլ հագել է մուշտակ։

Օգտատերերը մեկնաբանություններում չեն գնահատել պարուհու արտաքին տեսքը և նկատել, որ եկեղեցի գնալիս պետք է ավելի համեստ հագնվել։ Բացի այդ, շատերը նշել են, որ Վոլոչկովան խախտում է եկեղեցի այցելության կանոնները, օրինակ, նա չի ծածկել գլուխը։ Օգտատերերին նաև զարմացրել է ամռանը զգեստի ու մուշտակի զուգակցումը։