Ի՞նչ քայլի է դիմել Gucci-ն՝ համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու համար

Համաճարակը գլխիվայր շուռ տվեց բոլորի կյանքը՝ խափանելով բոլոր ծրագրերն ու մտահաղացումները։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է բավականին բարդ վիճակում կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի հետևանքով։
Թե նորահայտ, թե աշխարհահռչակ ապրանքանիշերն ամեն կերպ փորձում են միջոցներ ձեռնարկել՝ կարանտինային ճգնաժամի հաղթահարման համար։
Jefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանները ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են, որ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում հեղինակավոր Gucci բրենդը բարձրացրել է Dionysus և Zumi պայուսակների մոդելների գները 5-9 տոկոսով։

Ապրանքանիշի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանութուն տալ այս ամենի վերաբերյալ։
Նշենք, որ հակաճգնաժամային նմանատիպ ռազմավարության է հետևում նաև մեկ այլ հայտնի ապրանքանիշ՝ Chanel-ը, որը բարձրացրել է կաշվից պատրաստված բոլոր աքսեսուարների գները: