Իրինա Թովմասյանի ամուսինն ու դուստրերը միասին վայելում են իրենց ժամանցը (լուսանկար)

Երեկ Իրինա Թովմասյանն իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է գեղեցիկ ընտանեկան լուսանկարով։ Քանի որ երեկ շատ երկրներում նշվում էր Հայրերի օրը, Իրինան որոշել է այդ օրվա առթիվ մի նկար հրապարակել։

Լուսանկարում Իրինայի ամուսինը՝ Դավիթ Ադամյանն ու երկու փոքրիկ դուստրերն են՝ Ալյան ու Մարիան։ Լուսանկարից պարզ է դառնում, որ աղջիկների ժամանակը շատ ուրախ է անցնում հայրիկի հետ։