«Կենդանի Քենը» անճանաչելի է դարձել․ պապարացիները լուսանկարել են նրան օդանավակայանում

Ամիսներ առաջ «Կենդանի Քեն»-ը՝ Ռոդրիգո Ալվեսը, հայտնլ էր, որ որոշել է 2022 թվականին դիմել սեռը փոխելու վիրահատության և դառնալ կին: Իսկ մինչ այդ նա արդեն վիրահատել է կրծքերն ու կիսվել է երկրպագուների հետ նոր լուսանկարով:
Համաճարակի հետևանքով Ալվեսն ինքնամեկուսացել էր ու երկար ժամանակ հրապարակումներ չէր անում իր ինստագրամյան էջում։ Երկրպագուներն արդեն սկսել էին անհանգստանալ։
Բայց ժամեր առաջ համացանցում նոր լուսանկար հայտնվեց, որն արվել է պապարացիների կողմից օդանավակայանում։ «Կենդանի Քենը»-ն արդեն անճանաչելի է դարձել․ առաջին հայացքից դժվար է հավատալ, որ նա տղամարդ է։

Հիշեցենենք, որ ավելի վաղ լրագորղները հայտնել էին՝ Ալվեսի մոտ ոչ միայն գնալով վատթարանում է իքնազգացողությունը, այլ նաև սկսվել են խնդիրներ ավելորդ քաշի հետ կապված։ Չնայած ճիշտ սննդակարգին ու անդադար մարզումներին՝ «Կենդանի Քեը» գնալով գիրանում է։
Բժիշկների հավաստմամբ՝ սա հորմոնալ դեղերի վատ հետևանքն է։

Նշենք, որ Ալվեսն իրեն այսուհետ համարում է ոչ թե «Կենդանի Քեն», այլ «Կենդանի Բարբի»։