«Հանգստությունս»․ Խոսրով Նալբանդյանի և սիրելիի ջերմ և ռոմանտիկ լուսանկարները

Դերասան Խոսրով Նալբանդյանն Ինստագրամի իր էջում նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ընկերուհու՝ պարուհի Մարիամի հետ համատեղ։

Խոսրովն ու Մարիամն իրենց էջերում բավականին հաճախ են միասին արված լուսանկարներ հրապարակում և համեմում ռոմանտիկ մեկնաբանություններով։

«Հանգստությունս»,- գրել է դերասանը վերջին լուսանկարների մեկնաբանության բաժնում։

Նշենք, որ Խոսրովն այժմ եթերային զբաղվածություն չունի, մինչ այս դերասանը նկարահանվում էր «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Իսկ Խոսրովի ընկերուհին՝ Մարիամը, սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի բաժնում, մասնագիտությամբ պարուհի և պարարվեստի ռեժիսոր է։