Վիկտորյա Սահակյանը՝ ամբողջովին նոր կերպարում (ֆոտոշարք)

Թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, երկրպագուներին է ներկայացրել իր նոր ֆոտոշարքը։
Դերասանուհին հանդես է եկել կանացի ու էլեգանտ կերպարով։
Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում պատմել էր, որ զբաղվում է յութուբյան իր նորաբաց ալիքի առաջխաղացմամբ, որտեղ անդրադառնում է մի շարք ֆիլմերի ու դրանց գաղափարական բացահայտմանը։
Դերասանուհին կիսվում էր, որ իր մոտ կարանտինային ռեժիմը շատ հանդարտ է անցնում։ Կարանտինի ընթացքում Վիկտորյան դիտում է ֆիլմեր, գիրք է կարդում։ Խոստովանում է, որ սկսել է շատ պատրաստել ու շատ ուտել։