Տատյանա Բուլանովան պատմել է, որ միկրոկաթված է տարել

Ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում պատմել է, որ մի քանի տարի առաջ միկրոկաթված է տարել, գրում է 360tv.ru կայքը։

Նշվում է, որ այդ մասին նա ապրիլին է իմացել, երբ հիվանդանոցում է հայտնվել և մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) անցել։ Թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, դերասանուհին չգիտի։

Հայտնի է, որ այս տարվա գարնանը Տատյանա Բուլանովային կաթվածի կասկածանքով հոսպիտալացրել էին, սակայն հիվանդությունն աստղի մոտ չի հաստատվել։ Աստղի համերգային ղեկավար Լարիսա Ռասկազովայի խոսքով՝ երգչուհու մոտ «նախակաթվածային վիճակ» է եղել։ Նա բողոքել է զարկերակային ճնշումից և սրտի հատվածում ցավերից։

Բուլանովային սկզբում ինտենսիվ թերապիայի բաժնում են պառկեցրել, սակայն ավելի ուշ տեղափոխել են սովորական պալատ։ Այս դեպքից որոշ ժամանակ անց էլ երգչուհին մրսածությունից է բողոքել։

Նա հայտարարել է, որ ուրախության հատուկ պատճառներ չունի։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ իր մոտ հաճախասրտություն և դիստոնիա՝ նյարդաբանական շարժողական խանգարման համախտանիշ կա, իսկ «նախակաթվածային վիճակը» և «վերակենդանացման բաժանմունքը» ուղղակի բառեր են, որոնք սարսափելի են հնչում: