Տիմատիի մայրը, վերջապես, խոսել է Անաստասիայի ծնողների հետ իր հարաբերությունների մասին

Վերջին շրջանում երկրպագուների շրջանակներում շշուկներ էին պտտվում, որ հայտնի ռեփեր Տիմատիի մայրիկը՝ Սիմոնա Յունուսովան, վիճել է, Անաստասիա Րեշետովայի մոր հետ։
Նման կասկածների առիթ էր տվել այն փաստը, որ Տիմատիի մայրիկը ինստագրամյան էջում դադարել էր հետևել Րեշետովայի մոր էջին։  Ինստագրամյան երկրպագուները փորձում էին ամեն կերպ հարցերի միջոցով պարզել ողջ եղելությունը։

Վերջապես, Սիմոնան որոշել է պատասխանել հետաքրքրասեր երկրպագուների հարցերին։ Ինստագրամյան հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչու Սիմոնան այլևս չի հետևում Րեշետովայի մորը սոցիալական կայքերում, ռեփերի մայրիկը պատասխանել է․ «Ես նրան երբեք էլ չեմ հետևել»։
Սակայն այս պատասխանով նա ոչ միայն չի փարատել երկրպագուների հետաքրքրասիրությունը, այլև նոր հարցերի առիթ է տվել։ Շատերին սկսել է մտահոգել այն հարցը, թե ինչու ռեփերի մայրիկը չունի ջերմ հարաբերություններ Անաստասիայի ծնողների հետ։
Նշենք, որ Սիմոնան շատ մտերիմ է Տիմատիի ավագ դստեր մոր՝ Ալյոնա Շիշկովայի և նրա ընտանիքի հետ։