Բժիշկներն անզոր են․ ի՞նչ է պատահել Վիկտորյա Բոնյայի նախկին սիրեցյալին

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ «Դոմ 2» իրապատում շոուի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյայի նախկին սիրեցյալը՝ մեծահարուստ Ալեքս Սմերֆիտը, երկու տարի է բուժվում է, սակայն ապարդյուն։ Բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչ հիվանդություն է Ալեքսի մոտ, նրանք անզոր էին։
Հասկանալով, որ այլևս ոչ մեկից օգնություն պետք չէ սպասել, տղամարդը սկսել է զբաղվել ինքնաբուժությամբ և բարեբախտաբար, կարողացել է պարզել իր առողջական խնդիրների պատճառը։

Ալեքսը պարզել է, որ իր մոտ Լայմի հիվանդություն է։ Սա վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի միջոցով։
Հիվանդությունն առաջացնում է հոգնածություն, թուլություն, ախորժակի կորուստ։ Սմերֆիտն այժմ հետևում է հատուկ սննդակարգի, առողջ ապրելակերպի և հավատացնում է, որ իր առողջական վիճակը գնալով լավանում է։