Բալիկի ծնունդին ընդառաջ․ նոր լուսանկարներ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ֆոտոշարքից

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը և դերասանուհի Արփի Գաբրիելյանը թարմացրել են իրենց ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերը՝ հրապարակելով նոր լուսանկարներ իրենց համատեղ ֆոտոշարքից։

Լուսանկարներում զույգը էլեգանտ կերպարում է․ Միհրանը կրում է սև կոստյում, իսկ Արփին երկարափեշ, կիսաթափանցիկ զգեստ և բարձրակրունկ կոշիկներ։
«Մենք արդեն երեքով ենք»,- լուսանկարներին կից գրել է երգիչը, իսկ սիրված դերասանուհին նոր հրապարակված կադրերին տվել է «միասին» մեկնաբանությունը։

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Արփին և Միհարնը որդի են ունենալու։