«Երեխաների համար հայր ընտրելն ավելի դժվար է, քան քեզ համար ամուսին». Ասոլի գրառումն ու ընտանեկան լուսանկարները

Հայտնի հաղորդավարուհի Ասոլն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է ամուսնու՝ ռեփեր ST-ի ու իրենց դստեր լուսանկարները և դրանց կից կիսվել իր մտորումներով։

«Երեխաների համար հայր ընտրելն ավելի դժվար է, քան քեզ համար ամուսին: Համաձայն ե՞ք։ Դուք ինքներդ ձեզ համար ընտրում եք ամուսին և միանգամից տեսնում եք «ապրանքը» ու հիմնականում վստահորեն գիտեք, թե ինչ եք փնտրում։ Իսկ երեխաների հոր դեպքում պարզ չէ, թե ինչ հայրական հատկություններ նա կդրսևորի, ինչ զգացողություններ կարթնանան նրա ներսում և ընդհանրապես կարթնանան, թե ոչ: Որքան օրինակներ կան, երբ երեխայի ճակատագրում հայրը պարզապես ձևականություն է: Երբ մենք հարաբերությունների մեջ ենք մտնում, անգիտակցաբար սկսում ենք այդ մարդու մեջ հայր փնտրել մեր ապագա երեխաների համար։ Ինձ համար երկու որոշիչ գործոն կար՝ իմ ինտուիցիան և շատ երեխաներ ունենալու ցանկությունը, ինչը Սաշան բարձրաձայնեց ինձ դեռ մեր ընկերության փուլում: Եվ հիմա, նայելով այս երկուսին, ես համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել. Էստելի հայրիկը լավագույնն է»,- գրել է Ասոլը։